«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Եթե թուրքերն ու ադրբեջանցիները ոտք դնեն Հայաստան, նման միջադեպերը ոչ միայն հնարավոր, այլև անխուսափելի կլինեն

Եթե թուրքերն ու ադրբեջանցիները ոտք դնեն Հայաստան, նման միջադեպերը ոչ միայն հնարավոր, այլև անխուսափելի կլինեն
28.10.2025 | 14:13

Այս լուրը հատկապես նրանց համար է, ովքեր, նիկոլական աղանդավորների նման, տենչում են թուրքերի և ադրբեջանցիների ազատ ելումուտը Հայաստան։

«Ռոյթերսի» և մի շարք այլ աղբյուրների տեղեկություններով՝ շաբաթ ուշ երեկոյան Չեռնոգորիայում թուրքերի մի խումբ դանակահարել է մի տղամարդու, որը փորձել էր պաշտպանել իր ընկերուհուն նրանց ոտնձգություններից։ Զայրացած տեղացիները դուրս են եկել փողոցներ՝ վանկարկելով «Մահ թուրքերին»։ Կիրակի օրը վնասվել են թուրքական համարանիշներով ավտոմեքենաներ, իսկ որոշ թուրք քաղաքացիներ ստիպված են եղել փակվել խաղատան մեջ՝ ամբոխի հարձակման վտանգից։ Նույն երեկոյան Պոդգորիցայի կենտրոնում թուրքական ռեստորաններից մեկը ջարդուփշուր է արվել։

Ոստիկանությունը հաղորդել է, որ դանակահարության գործով ձերբակալվել է երկու կասկածյալ՝ մեկ թուրք և մեկ ադրբեջանցի, ինչպես նաև ևս 45 թուրք և ադրբեջանցի, որոնք գտնվել են երկրում՝ առանց օրինական բնակության փաստաթղթերի։

Այսօր Չեռնոգորիան ժամանակավորապես կասեցրել է թուրք քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը։ Նախագահ Յակով Միլատովիչը հանդես է եկել հանդարտության կոչով՝ միաժամանակ դատապարտելով թուրքերի դեմ ուղղված հարձակումները։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, իր հերթին, պահանջել է Չեռնոգորիայի իշխանություններից ապահովել թուրք քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները։

Իսկ այժմ՝ մեր մասին։

Եթե թուրքերն ու ադրբեջանցիները ոտք դնեն Հայաստան, նման միջադեպերը ոչ միայն հնարավոր, այլև անխուսափելի կլինեն։ Բայց, ի տարբերություն Թուրքիային ոչ սահմանակից Չեռնոգորիայի, Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն համարձակվի զանգվածաբար ձերբակալել օրինազանց թուրքերին ու ադրբեջանցիներին՝ ահաբեկված Անկարայի և Բաքվի հնարավոր ուժային սպառնալիքներից։

Գոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր։ Հայաստանի նման փոքր և ռազմավարապես խոցելի երկրի համար թշնամի պետություններից մարդկանց ազատ ներհոսքը ոչ թե «խաղաղության» դրսևորում է, այլ ուղղակի ազգային անվտանգության մահացու խոց։ Ներկայիս մոլի թուրքասիրական քաղաքականությունը եթե չդադարեցվի, մի օր կարող է վերածվել պետական ինքնասպանության։

Բայց դե, ասողին լսող է պետք:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1963

Մեկնաբանություններ